Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
97
Այսօր, 09:49

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին: Այս մասին ТАСС-ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի է՝ չի վճարում անդամավճարները, ուստի կարող է քննարկվել նրա անդամակցության ժամանակավոր կասեցման, ավելի ճիշտ, մինչև անդամավճարների վճարումը ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կայացնելու հարցը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ՝ դրա համապատասխան հոդվածով։ Հնարավոր է՝ նման ելք լինի, սակայն ամեն ինչ կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։
Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում օրակարգի բոլոր հարցերի համար։
«Տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին նախորդելու է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Հայաստանի հարցը, թերևս, ամենագլխավորը չէ, բայց հանրության համար կարող է ամենահետաքրքիրը լինել, քանի որ ՀԱՊԿ-ն համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է»,- նշել է նա։
Հարցին, թե արդյոք այդ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ կայանալիք միջոցառումների ընթացքում, Պանկինը պատասխանել է.
«Հավանաբար՝ այո։ Այն կարող է քննարկվել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մյուս բոլոր մասնակիցները կհամաձայնե՞ն այն քննարկել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ կքննարկվի»։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։