Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ

«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
94
Այսօր, 11:19

ԱՄՆ նախագահի փեսա և հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Վաշինգթոնն Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և եվրոպացի գործընկերների հետ «արդյունավետ և բովանդակալից» բանակցություններ է վարել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և եվրոպական անվտանգության համակարգի շուրջ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ գտնելու գործնական լուծումներ, որոնք թույլ կտան վերջ դնել այս պատերազմին և հիմք դնել երկարատև խաղաղության համար։ Մեր նպատակն է հաշվի առնել անվտանգության ոլորտում բոլոր կողմերի մտահոգությունները՝ բոլոր մասնակիցների համաձայնեցրած և ապագա հակամարտությունների ռիսկը նվազեցնող գործնական պայմանավորվածությունների միջոցով»,- հայտարարել է նա։
Քուշները նաև ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ աշխատում է «լուրջ առաջարկների» շուրջ, որոնք թույլ կտան ապագա եռակողմ բանակցությունները դարձնել «առավել բովանդակալից և արդյունավետ»։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության հաստատումը դարձրել է իր առաջնահերթություններից մեկը։ Մենք կենտրոնացած ենք բարդ և մանրակրկիտ աշխատանքի վրա, որն անհրաժեշտ է այդ նպատակը համապարփակ և կայուն համաձայնագրի վերածելու համար»,- նշել է նա։