Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանին

Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանին
109
Այսօր, 11:43

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի վրա։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է Աֆիպսկի ավանում գտնվող ձեռնարկություններից մեկի տարածքում բռնկված հրդեհի մասին։

Ձեռնարկության անվանումը չի նշվում։ Բացի այդ, պայթյունների և հրդեհների մասին տեղեկություններ են ստացվել նաև Ադիգեայից և Կրասնոդարից։