«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով

109
Այսօր, 14:54
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, կանոնադրական փաստաթղթերով (ՀԱՊԿ-ի՝ խմբ.) նախատեսված են որոշակի քայլեր, իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
«Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին պաշտոնական հայտարարությունները»,- նշել է Պեսկովը։

«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4015:12
«Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն»․ Արտակ Զաքարյան
4315:06
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով
9814:54
«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
6114:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
8414:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
7714:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
8013:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
17613:31