Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Արթուր Բ․-ի և 42-ամյա Արտյոմ Ա․-ի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը Արթուր Բ․-ն սխալմամբ զանգահարել է Արտյոմ Ա․-ին, որի ընթացքում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, որից հետո՝ ժամը 00։20-ի սահմաններում, Արտյոմ Ա․-ն պարզաբանումներ կատարելու նպատակով իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, գնացել է Արբաթ գյուղի 1-ին փողոցի հասցեներից մեկը, որտեղ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Բ․-ի հասցեին, մի քանի անգամ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին։ Դրանից հետո Արթուր Բ․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեսնելով, որ Արտյոմ Ա․-ն չի հեռանում, Արթուր Բ․-ն ևս մեկ անգամ կրակել է գետնին՝ նրա ոտքերի ուղղությամբ, որից հետո Արտյոմ Ա․-ն կոտրել է Արթուր Բ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող և չշահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը և դիմել փախուստի։ Արթուր Բ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին է ներկայացրել ատրճանակը և երկու չկրակված փամփուշտ, իսկ խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրանց և Արտյոմ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում
7218:36
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
20411:43
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
13210:30
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
23109:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
225Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
203Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
378Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
233Երեկ, 12:12