Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան

«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
74
Այսօր, 16:12

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ն պատրաստվում է Երևանի պատմական Անգլիական այգում տեղադրել իտալացի քանդակագործ Մասսիմո Լիպպիի «Խաղաղության սեղան» և բելառուս քանդակագործ Վիկտար Կոպաչիի «Ջուր» քանդակները։
Երևանի առաջին հասարակական այգին օրվա իշխանությունների ճաշակով ընտրված քանդակներ տեղադրելու վայր չէ, այն մեր մայրաքաղաքի պատմական հիշողության, մշակութային ժառանգության և հանրային կյանքի կարևոր և մնայուն մասն է։ Գիտեք, էստեղ խնդիրը քանդակագործների ազգային պատկանելությունը չէ, այլ՝ քաղաքային իշխանությունների մոտեցումն է։ Երբ Երևանը խեղդվում է աղտոտված օդի, տրանսպորտային քաոսի, խցանումների և քաղաքային կառավարման բազմաթիվ խնդիրների մեջ, արդյո՞ք առաջնահերթությունը հերթական ցուցադրական նախաձեռնություններն են։
Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության հերթական քաղաքական ինքնագովազդի հարթակը»։

Ավելի ուշ ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը մեկնաբանությունների բաժնում նշել է, որ «չի անցել նախագիծը հանձնաժողովում»։