Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում

Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում
58
Այսօր, 00:48

Նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում 35-ամյա Տիգրան Կ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Սյուզաննա Ղ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն․ բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։