Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT

«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
96
Այսօր, 16:43

Մեծ Բրիտանիան և Սկանդինավյան երկրները կստեղծեն ռազմածովային դաշինք, որի հիմնական նպատակներից մեկը կլինի «ռուսական սուզանավերի զսպումը» Հյուսիսատլանտյան, Արկտիկական և Բալթիկ ծովերում: Համաձայնագիրը նախատեսվում է կնքել Լոնդոնի գլխավորած Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) շրջանակներում, հաղորդում է Financial Times-ը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Ռիչարդ Նայթոնը հայտարարել է, որ Լոնդոնը պետք է «հասնի» իր եվրոպացի դաշնակիցներին՝ գնահատելով Ռուսաստանի կողմից ներկայացվող սպառնալիքը։ «Սա ամենավտանգավոր ժամանակաշրջանն է, որը ես կարող եմ հիշել», - նշել է նա։

Ասոցիացիայի անդամները մտադիր են «փոխըմբռնման հուշագրերից, փոխանակումներից և հանդիպումներից անցնել մեր ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի և ցամաքային ուժերի միջև փոխգործակցության իսկապես գործնական միջոցառումների»։