«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին

Եվրոմիությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանի համար Եվրոմիությունում տեղ գտնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի նախաձեռնած որոնումները հանգեցրել են պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցության իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միությանն անցնելու անորոշ գաղափարը առաջ մղելու համար»,- ТАСС-ին տված հարցազրույցում նշել է դիվանագետը։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում օրինաչափ և տրամաբանական ելք կլիներ հանրաքվեի անցկացումը, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտեր իր կամքը երկրի հետագա ինտեգրացիոն ուղու վերաբերյալ։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, ապա միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է Պանկինը։
Փոխնախարարի խոսքով՝ «եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինի»։
«Հայաստանի՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամի ստացած ակնհայտ առավելությունները և ինտեգրացիոն կապերի խզման հնարավոր կորուստները օբյեկտիվորեն գնահատելու նպատակով հանրությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ»,- հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Նա հստակեցրել է, որ զեկույցում ներկայացված սցենարը «դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետություններին հասցվելիք վնասը կանխելու նպատակով»։
«Այդ սցենարի իրագործումը կախված կլինի նրանից, թե արդյոք Հայաստանի ղեկավարությունը պատրաստ կլինի փարատել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների մոտ առաջացած մտահոգությունները»,- նշել է Պանկինը։
Նա հայտնել է, որ «առայժմ Մոսկվան Երևանից այս հարցի վերաբերյալ կառուցողական ազդակներ չի ստացել»։

«Շնորհակալություն ՌԴ կառավարությանը՝ իմ խնդրանքին արձագանքելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1110:18
«Մի օր ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու»․ Արեգնազ Մանուկյան
3010:12
«Ալիևը կանգ չի առնելու, որովհետև նրա հետ «բանակցողը» Փաշինյանն է»․ Անուշ Միրզոյան
3910:00
«Նեթանյահուն ամեն օր կոչ է անում Թրամփին վերսկսել Իրանի դեմ գործողությունները»․ #FT
12009:49
«2020թ. եռակողմ հայտարարությունն Արցախի և Հայաստանի որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր»․ Տիգրան Աբրահամյան
6809:30
Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»
7109:12
Փենթագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ
11809:01
«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
13000:48