«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին

Երևանը կրկին փորձում է իր կայացրած որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցմանը և անդամավճարների չվճարմանը՝ երկիրը դեռևս շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։
«Մենք Երևանին դուրս չենք թողնում մեր համագործակցությունից՝ գործընկերների համար պահպանելով կազմակերպության շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից փոխադարձ քայլեր չենք տեսնում։ Ավելին՝ կրկին ակնհայտ են սեփական որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»,- նշել է Պանկինը։
Նա հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից՝ մինչև կուտակված անդամավճարների պարտքի ամբողջական մարումը»։

«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
3509:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
7109:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
11308:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
168Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
276Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
272Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
142Երեկ, 16:24