Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու

«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու
113
Այսօր, 12:12

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումն իրենց արդյունքներն են տալիս»,- ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպման ժամանակ ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ մեծ նշանակություն ունի նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում։