Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ասանժն ու կինը հայտնել են դստեր ծննդյան մասին

Ասանժն ու կինը հայտնել են դստեր ծննդյան մասին
103
Այսօր, 16:13

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա կինը՝ Ստելլան, X սոցիալական ցանցում հայտնել են երրորդ երեխայի ծնվելու մասին:

Ասանժը հրապարակել է լուսանկար, որտեղ գրկել է նորածնին։ Լուսանկարին կից նա գրառում է կատարել ապագայի մասին մտորումներով և #sheshere («նա այստեղ է») հեշթեգով։

«Այնքան երջանիկ եմ: Նա այնքան քաղցրիկ է և աղմկոտ։ Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար»,- իր հերթին գրել է Ստելլա Ասանժը։

Աղջկա անունը, ծննդյան ամսաթիվն ու վայրը հրապարակումներում չեն նշվում։

Զույգն ամուսնացել էր 2022 թվականի մարտին՝ բրիտանական Բելմարշ բանտում: