Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
118
Այսօր, 18:19

Մինչև Իրանի հետ հակամարտությունը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) համաշխարհային շուկայում երկրորդ տեղը զբաղեցնող Կատարը պայմանագրեր է կնքել ամերիկյան Cheniere և Woodside Energy ընկերությունների հետ՝ տարեկան 7 միլիոն տոննա ամերիկյան հեղուկացված բնական գազ գնելու ուղղությամբ։ Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի և մարտին իրանական հարվածներից հետո արտահանման հզորությունների 17%-ի կորստի ֆոնին, մատակարարումները նախատեսվում է սկսել 2030-2031 թվականներին։ QatarEnergy-ի ղեկավար Սաադ ալ-Քաաբիի խոսքով՝ նեղուցի բացումից հետո երկիրը կկարողանա վերականգնել արտադրությունն ու արտահանումը մի քանի շաբաթվա ընթացքում։