Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Փենթագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ

Փենթագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ
78
Այսօր, 09:01

ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մասին (Հանրապետական՝ Կենտուկի նահանգից) գործընկերների քննարկմանն է ներկայացրել բանաձև, որով նախատեսվում է իմպիչմենթի գործընթաց սկսել Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի նկատմամբ:
Մասին այդ փաստաթղթից հատվածներ է կարդացել Քոնգրեսի ստորին պալատում ելույթի ժամանակ։ Դրանում նշվում է, որ Հեգսեթը պետք է հեռացվի պաշտոնից, քանի որ «գիտակցաբար կատարել Է Իրանի դեմ պատերազմ սկսելու անօրինական հրամանները»: Օրենսդիրը նշել է, որ դա արվել է «առանց Քոնգրեսի հավանության» և այն պայմաններում, երբ Իրանն անմիջական սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար:
Բանաձևի քվեարկությունը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ պաշտոնանկ անել Հեգսեթին, քանի որ կարծում է, որ նա լավ է կատարում իր պարտականությունները։