«Նեթանյահուն ամեն օր կոչ է անում Թրամփին վերսկսել Իրանի դեմ գործողությունները»․ #FT

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամեն օր զանգահարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
«Սպիտակ տան ներսում կամ դրանից դուրս գտնվողները, որոնք դեմ են պատերազմին, փորձում են հակազդել դրան։ Տարածաշրջանի առաջնորդները նրան (Դոնալդ Թրամփին-խմբ․) հորդորում են խուսափել էսկալացիայից և առաջնահերթություն տալ բանակցություններին»,- նշել է պարբերականի զրուցակիցը։
FT-ի տվյալներով՝ ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հստակ հաղթող չի որոշվել, վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուն հանդես է գալիս ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ նոր հարվածների օգտին՝ նպատակ ունենալով հասնել Իրանի իշխանությունների տապալմանը։
Լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ՝ վերջին օրերին Թրամփի հետ կապ են հաստատել առնվազն չորս երկրի առաջնորդներ՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը, ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք կոչ են անում ավելի շատ ժամանակ տրամադրել դիվանագիտական ջանքերին։

«Շնորհակալություն ՌԴ կառավարությանը՝ իմ խնդրանքին արձագանքելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1110:18
«Մի օր ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու»․ Արեգնազ Մանուկյան
3010:12
«Ալիևը կանգ չի առնելու, որովհետև նրա հետ «բանակցողը» Փաշինյանն է»․ Անուշ Միրզոյան
3910:00
«Նեթանյահուն ամեն օր կոչ է անում Թրամփին վերսկսել Իրանի դեմ գործողությունները»․ #FT
12009:49
«2020թ. եռակողմ հայտարարությունն Արցախի և Հայաստանի որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր»․ Տիգրան Աբրահամյան
6809:30
Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»
7109:12
Փենթագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ
11809:01
«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
13000:48