Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել»․ Լեբեդև

«Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել»․ Լեբեդև
100
Այսօր, 12:19

Հայաստանը ՀԱՊԿ-ում իր մասնակցության փաստացի սառեցման ֆոնին ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության հարց չի բարձրացրել։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում։

«Ո՛չ։ Անձամբ վարչապետն է ինձ ասել, ինչպես նաև շատ ուրիշներ, որ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ կազմում։ Մենք որևէ հայտարարություն չենք լսել այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ կազմակերպությունից»,- ասել է Լեբեդևը: