«Վենս-Ռեզայի հանդիպում նախատեսված չէ»․ Արաղչի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Ենթադրություններն ու լրատվական դաշտ նետվող տեղեկությունները բացարձակապես անհիմն են. նման հանդիպում անցկացնելու որևէ ծրագիր չկա»,- ասել է նա՝ IRNA-ին տված հարցազրույցում։
Արաղչիի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվի ո՛չ ռազմական ճանապարհով, ո՛չ էլ պատժամիջոցների խստացմամբ։ Նրա համոզմամբ՝ միակ ելքը դիվանագիտությունն է և Թեհրանի պայմանների կատարումը։
Ավելի վաղ թուրքական «Türkiye» թերթը, հղում կատարելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Կատարը հաջորդ շաբաթ նախատեսում է հյուրընկալել Վենսի և Ռեզայիի բանակցությունները։
Նշենք, որ ըստ իրանական աղբյուրների, Իրանի առաջադրած յոթ պայմաններն են՝ բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, ԱՄՆ պատժամիջոցների վերացումը, ակտիվների ապասառեցումը, ծովային շրջափակման վերացումը, պատերազմական վնասների փոխհատուցումը, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության ճանաչումը։

«Փաշինյանի իշխանությունը խաղում է մարդկային ճակատագրերի և կյանքերի հետ»․ Իրինա Յոլյան
313:24
«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»․ Արմեն Եղիազարյան
2913:18
«Վենս-Ռեզայի հանդիպում նախատեսված չէ»․ Արաղչի
4613:13
«Մեղավոր են բոլորը, բացի թիվ մեկ մեղավորից»․ Վահան Հովհաննիսյան
4913:06
«Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»․ Մանե Թանդիլյան
5512:54
Աբու Դաբիում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
10012:49
«ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է»․ Հակոբ Բադալյան
5912:30
«Դուք այսօր մարդ եք սպանել»․ Քրիստինե Վարդանյան
6112:24