Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը համընդհանուր գործադուլի կոչ է արել

Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը համընդհանուր գործադուլի կոչ է արել
114
Այսօր, 18:07

Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը՝ «Աշխատանքի ընդհանուր համադաշնությունը» (CGT), նոյեմբերի 17-ին համընդհանուր գործադուլ է հայտարարել՝ ի նշան երկրում կյանքի թանկացման դեմ բողոքի։ Այս մասին հայտարարել է համադաշնության քարտուղար Ագատ Լը Բերդերը։

«Անհնար է ձեռնարկություններում և ոլորտային միավորումներում կոլեկտիվ բանակցություններում հաջողության հասնել՝ առանց ուժերի հավասարակշռություն ստեղծելու։ Աշխատավարձերի բարձրացման հասնելու համար անհրաժեշտ է մոբիլիզացվել»,- Լը Բերդերի խոսքերը մեջբերում է BFMTV հեռուստաալիքը։

Նախօրեին Ֆրանսիայի կառավարությունը մի շարք միջոցառումներ է հայտարարել՝ երկրում մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերից հետո։ Դրանց թվում են դեկտեմբերի 1-ից նվազագույն աշխատավարձի 1,6 տոկոսով ինդեքսավորումը և էներգակիրների գծով մի շարք արտոնությունների տրամադրումը։

Նշենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։