Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կքննարկվի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը»․ Լավրով

«Կքննարկվի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը»․ Լավրով
110
Այսօր, 15:48

ՀԱՊԿ երկրները վաղը կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կողմերը ստիպված են եղել քննարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ կապված ամենամյա անդամավճարների հետ։

«Համապատասխան որոշման նախագիծը (Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման մասին․ խմբ.) նախատեսում է կասեցնել Հայաստանի քաղաքացիների՝ կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում առաջադրվելու իրավունքը և զրկել նրան ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Որոշման նախագիծը վաղը կքննարկվի նաև Հավաքական անվտանգության խորհրդի նիստում»,- ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո հրավիրված ասուլիսում ասել է Լավրովը։

Հայաստանի ներկայացուցիչները նիստին չեն մասնակցել։