Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
77
Այսօր, 15:36

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը. «Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված՝ կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող՝ ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։
Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին»:

Աղբյուրը`   ՀՀ ՄԻՊ