«ՀԱՊԿ-ն դուռը չի փակում Հայաստանի առաջ»․ Լավրով

ՀԱՊԿ անդամ երկրները դուռը չեն փակում Հայաստանի առաջ՝ չնայած կազմակերպությունում երկրի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը քննարկելու որոշմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք, որպես օրինապաշտ մարդիկ, որոնք հավատարիմ են իրենց պայմանագրային պարտավորություններին, պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու մասին որոշումը՝ մեր կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածին համապատասխան։ Այն սահմանում է, որ եթե ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ երկրի պարտքը գերազանցում է երկու տարվա ժամկետը, ապա այդ երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից։ Սակայն մենք դուռը չենք փակում»,- ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո հրավիրված ասուլիսում ասել է Լավրովը։
Նա նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանից կազմակերպությունից դուրս գալու դիմում չեն ստացել։ «Նման դիմում չի ստացվել, ինչպես չի ստացվել նաև Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դիմում։ Մինչդեռ արդեն ավելի քան մեկ տարի է՝ Հայաստանում ընդունվել է, կարծեմ, Եվրոմիությանն անդամակցության պաշտոնական գործընթաց սկսելու մասին օրենք, ինչն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ»,- ասել է Լավրովը։

«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
917:00
«Եթե նպատակը ցուցադրական պատիժ բեմադրելը չլիներ, նա, անկասկած, կալանավայրում չէր գտնվի»․ Վարդան Հարությունյան
3316:48
«Քաղաքական սկզբունքայնությունը սեփական երկրի ճակատագիրը կուսակցական հաշիվների զոհասեղանին դնելը չէ»․ Արմեն Խաչատրյան
4916:42
«ՀԱՊԿ-ն դուռը չի փակում Հայաստանի առաջ»․ Լավրով
9716:24
«2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա». Նաիրի Հոխիկյան
5616:18
«Վեց տարի շարունակվող գահավիժումից հետո մեր դիրքորոշումը պետք է լինի միանշանակ»․ Դավիթ Անանյան
6516:12
Համախմբված կուսակցությունների հայտարարությունը (լուսանկար)
7516:00
«Կքննարկվի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը»․ Լավրով (տեսանյութ)
12115:48