Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել»․ Ուրալօղլու

«Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել»․ Ուրալօղլու
102
Այսօր, 17:06

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ ավարտվել են Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։

Ուրալօղլուն ասել է, որ համաձայնության հասնելու դեպքում, «հաշվի առնելով Ադրբեջանի համար կարևոր հարցերը», գործընթացը, իր կարծիքով, երկար չի տևի։

Նա հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։