Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
62
Այսօր, 18:36

Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ երկու ավագ դպրոցում նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: 10-րդ դասարանի աշակերտուհու և իր ընկերուհու վեճն ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

«Մեր աղբյուրի խոսքով՝ երկու ընկերուհիները սիրահարված են նույն տղային, աղջիկներից մեկը որոշել է մրցակցին պատժել եւ դանակահարել է նրան:

Վաղարշապատի թիվ երկու դպրոցի տնօրեն Ալվարդ Հայրապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը: Ասաց, որ դանակահարվողն է եղել իրենց դպրոցի սանը, իսկ դանակահարողին ինքը չի ճանաչում. «Աղջիկներից մեկը, ով մեր դպրոցի աշակերտուհին է, դպրոցից դուրս է եկել, որպեսզի ընկերուհուն հրաժեշտ տա, ընկերուհին մեր դպրոցից չէ: Գրկախառնության ընթացքում ծակող գործիքով նա հարվածել է մեր աշակերտուհուն, չգիտեմ՝ դանակ է եղել, թե այլ առարկա: Ոստիկանություն ենք դիմել, ընթացք է տրվել, աշակերտուհու վիճակը լավ է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, ոչ մի վտանգավոր բան հիմա չկա»»,- գրել է լրատվամիջոցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։