Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով նոյեմբերի 10-ին այցով ժամանել է Անթալիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 31-րդ նստաշրջանի (COP31) առաջնորդների գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Անթալիայի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահի պատվին շարվել է պատվո պահակախումբ։
Նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը, «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն, Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնատար անձինք։

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
4319:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7917:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
10815:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
11513:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
182Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
371Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42907.11.2026, 13:12