Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Զելենսկին ամփոփել է եռակողմ բանակցությունների առաջին օրը

Զելենսկին ամփոփել է եռակողմ բանակցությունների առաջին օրը
103
Այսօր, 22:54

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում ամփոփել է Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև ընթացող բանակցությունների առաջին օրը։
«Եռակողմ ձևաչափը կառուցողական էր և բավականին բովանդակալից։ Հասցրինք քննարկել հումանիտար քայլերի անհրաժեշտությունն ու հնարավոր պարամետրերը։ Գերիների ազատ արձակումն առաջնահերթություն է։ Մանրամասն խոսեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բովանդակության և դրանց երկարաժամկետ ֆինանսավորման հիմքերի մասին։ Անհրաժեշտ են իրական գործիքներ՝ պատերազմի ցանկացած կրկնություն բացառելու համար։ Արծարծվեց նաև ապաէսկալացիային ուղղված քայլերի անհրաժեշտության թեման»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Կոպենհագենի համալսարանում կայացած քննարկման ժամանակ Ուկրաինայի նախագահին խնդրել են մանրամասներ հայտնել Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ ընթացող բանակցությունների վերաբերյալ։ «Ես հենց նոր եմ խոսել Աբու Դաբիում գտնվող մեր թիմի հետ։ Ռուսների հետ դժվար է։ Նրանք, մեղմ ասած, մեր ամենալավ ընկերները չեն»,- Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։ Նա հստակեցրել է, որ Աբու Դաբիում ընթացող բանակցությունները կենտրոնացած են հումանիտար հարցերի, այդ թվում՝ գերիների փոխանակման վրա։