Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր

ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր
124
Այսօր, 12:36

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը տեղավորել էր շների վանդակում և թաղել անտառում։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ Ենթադրվում է, որ երեխան այնտեղ անցկացրել է շուրջ 24 ժամ։ Փոքրիկը սրբիչով փաթաթված է եղել։

Նշվում է, որ մայրը երեխային թողել էր 25-ամյա հոր՝ Մայքլ Քոմերի խնամքին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ հայրն ու երեխան անհետացել են։ Երեքշաբթի կեսօրին հոր տնից մոտ 45 մետր հեռավորության վրա՝ անտառում, նկատել են նոր փորված հողի մի հատված։ Տարածքը զննելիս փրկարարները լսել են երեխայի լացը և սկսել փորել հողը՝ նրան դուրս բերելու համար։ Լեքսինգթոն շրջանի շերիֆ Ջեյ Քունի ենթադրությամբ՝ սրբիչի շնորհիվ վանդակում օդային տարածություն է պահպանվել, ինչը թույլ է տվել երեխային ողջ մնալ։

Երեխայի հայրը ձերբակալվել է։ Շերիֆը նշել է, որ «երեխայի ծնողների միջև խնդիրներ են եղել, և դա կարող էր կապված լինել կատարվածի հետ»։

ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր