Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է

Իսպանիայում աշխատողները համընդհանուր գործադուլ են հայտարարել և, չնայած վատ եղանակին, բողոքի ակցիաներ են իրականացնում երկրում բնակարանների մատչելիության ճգնաժամի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սա վերջին 14 տարվա ընթացքում Իսպանիայում առաջին համընդհանուր գործադուլն է, որին միացել են երկրի երկու խոշորագույն արհմիությունները՝ UGT-ն և CCOO-ն, ինչպես նաև այլ արհմիություններ ու վարձակալների միավորումներ։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ Իսպանիայում բնակարանների պակասը կազմում է շուրջ 750 հազար։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2028 թվականը այդ պակասը կգերազանցի մեկ միլիոնը։ Քանի որ գնալով ավելի քիչ մարդիկ են կարողանում իրենց թույլ տալ բնակարան գնել, վարձակալության պահանջարկը կտրուկ աճել է՝ մեծացնելով ճնշումն այս շուկայի վրա։
Nationwide general strike in Spain https://t.co/yKWcL8X7ZM
— Reuters (@Reuters) November 11, 2026

«Հո Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չեն». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
3514:30
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4814:24
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է (տեսանյութ)
13214:13
«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
6314:00
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
6913:30
COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
7612:42
«Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»․ Քրիստինա Վարդանյան
7612:12
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը (տեսանյութ)
7311:36