Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի

«ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի»․ Ռեզայի
122
Այսօր, 15:13

Իրանն ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում կարժանանա պատասխան հարվածների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հեռավոր ռազմական բազաների ուղղությամբ»,- նշել է նա։

Ռեզային նաև հայտարարել է, որ հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է և նախատեսված է երկրի ներքին կարիքների համար, ուստի Թեհրանը չի համաձայնի այն երկրի սահմաններից դուրս տեղափոխելուն։