Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար

Իսրայելի արտգործնախարարը նշանակվել է ներքին գործերի նախարար
152
Այսօր, 15:49

Իսրայելի կառավարությունը հաստատել է ԱԳ նախարար Գիդեոն Սաարի նշանակումը ՆԳ նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

Ինչպես նշում է Israel Hayom թերթը, կառավարությունը հաստատել է Սաարի նշանակումը ՆԳ նախարարի պաշտոնում՝ «ի լրումն նրա ներկայիս պաշտոնի»՝ որպես ԱԳ նախարար։

Նշենք, որ ներքին գործերի նախկին նախարար Մոշե Արբելը հրաժարական էր տվել 2025 թվականի ամռանը, և այդ պաշտոնն այդ ժամանակվանից ի վեր թափուր էր մնացել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Իսրայելում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ոչ մի քաղաքական ուժ չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։