Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
103
Այսօր, 20:25

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել 66 տարեկան հասակում։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը և աշխատակազմը խորը վշտով հայտնում են, որ նոյեմբերի 11-ին 66 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։