Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել

Երկուշաբթի՝ 2026 թվականի նոյեմբերի 9-ին, Երևանում Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։
Ադրբեջանական կողմը, որը փորձում է բոլոր հարթակներում պարսկական մզկիթը ներկայացնել՝ որպես ադրբեջանական, իր դժգոհությունն է հայտնել:
Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է. «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճը, որը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկն է, հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելը հուշարձանի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ է, միջազգային կոնվենցիաներում ամրագրված համընդհանուր արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում և խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերը խաթարելուն ուղղված սադրանք: Կապույտ մզկիթի հանդիսավոր դահլիճում կիսանդրին տեղադրելու նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացնում հուշարձանի սկզբնական նպատակի և պատմական նշանակության նկատմամբ հայկական կողմի, մասնավորապես՝ երկրի քաղաքական ղեկավարության օբյեկտիվ և անաչառ վերաբերմունքի վերաբերյալ։
Նման փորձերը նպատակ ունեն անտեսելու Կապույտ մզկիթի պատմական և մշակութային ինքնությունը և այն ներկայացնելու՝ որպես մեկ այլ մշակույթի պատկանող հուշարձան։ Պատմական հուշարձանների պահպանումը ենթադրում է ոչ միայն դրանց ֆիզիկական պահպանման ապահովում, այլև դրանց ինքնության, սկզբնական նպատակի և մշակութային ինքնության հարգում»։

Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
6921:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
324Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
30209.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
30909.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
55807.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
52307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
85501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
84201.11.2026, 22:30