Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան

«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
70
Երեկ, 23:30

Հանրային գործիչ Էլիզա Առաքելյանը գրել է. «Վերջերս անդադար լսում ենք երեխաներին, հատկապես, տղա երեխաներին՝ չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին: Վերջին դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, սակայն ինքս նման դեպքերի մասին քանիցս լսել եմ ականատեսներից:
Երեխաների, առավել ևս, պատանեկան տարիք մտնող երեխաների համար հասարակական նվաստացումը ամենախորքային հոգեբանական տրավմաներից է, որի հետքերը հաճախ չի հաջողվում ջնջել ամբողջ կյանքի ընթացքում: Ավտոբուսների՝ ոչ կոմպետենտ և օրինախախտ հսկիչների կողմից այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան երեխայի դեմ բարոյահոգեբանական խոշտանգում: Էլ չենք խոսում երեխային անծանոթ վայրերում և փողոցներում միայնակ թողնելու վտանգների մասին:
Ո՞վ է զբաղվում երեխաների պաշտպանությանբ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ո՞վ է պատասխանատու անչափահասների (միայնակ երթևեկող անպաշտպան երեխաների) հանդեպ Երևանի քաղապետարանի տրանսպորտի բաժնի այս հակաօրինական գործելակերպի համար»:

Աղբյուրը`   Էլիզա Առաքելյան