Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են

Բուդապեշտի մայրաքաղաքային շրջանի դատարանը որոշում է կայացրել մեկ ամիս ժամկետով կալանավորել Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբորը՝ Արոն Օրբանին, ինչպես նաև նրա կենակցուհուն։ Նրանք կասկածվում են Վիետնամի քաղաքացիներին Արևմտյան Եվրոպայի երկրներ տեղափոխելու ապօրինի սխեմա կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է հունգարական Telex պարբերականը։
Քրեական վարույթի մեկ այլ ներգրավված անձի նկատմամբ դատարանը չորս ամիս ժամկետով դատական հսկողություն է սահմանել՝ արգելելով լքել Հունգարիայի տարածքը և պարտավորեցնելով կրել էլեկտրոնային հսկողության թևնոց։ Գործով անցնող չորրորդ մասնակիցը նախաքննության ընթացքում մնացել է ազատության մեջ։ Կասկածյալներին դատական նիստին են տեղափոխել ձեռնաշղթաներով և ոստիկանական առանձին միկրոավտոբուսներով։ Արոն Օրբանի պաշտպանական կողմը պնդում է, որ խափանման միջոցն անհիմն է՝ հայտարարելով, որ իրենց պաշտպանյալը կամավոր պատրաստակամություն է հայտնել համագործակցել քննության հետ։
Իրավապահ մարմինների վարկածով՝ հանցավոր խումբը մի քանի ամիս շարունակ աջակցել է միգրանտների անօրինական մուտքին Հունգարիայի տարածքով։ Կասկածյալները դրամական պարգևատրման դիմաց նպաստել են հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով վիզաների անխոչընդոտ ստացմանը։ Նախնական տվյալներով՝ այդ սխեմայի զոհ կամ օգտվող է դարձել Վիետնամի ավելի քան հարյուր քաղաքացի։ Հետաքննության շրջանակում անցնող անձանց սպառնում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով։
Ավելի վաղ Հունգարիայի գործող վարչապետ Պետեր Մադյարը հաստատել էր Արոն Օրբանի ձերբակալությունը՝ մարդկանց թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի գործի քննության շրջանակում։ Ինքը՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը, ծավալված քննչական գործողությունները բնութագրել է՝ որպես քաղաքական հաշվեհարդար և անմիջականորեն իր դեմ ուղղված «զտում»։ Հետաքննությունն իրականացվել է Ակտիվների վերադարձի և պաշտպանության ազգային վարչության ու Հետաքննությունների ազգային բյուրոյի համատեղ գործողության ընթացքում։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
7100:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
60Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
73Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
84Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
153Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
106Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
106Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
94Երեկ, 18:36