Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել

Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
137
Այսօր, 11:25

Պակիստանի հյուսիսում՝ Գիլգիթ-Բալթիստան շրջանում, ուղևորատար միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին, հղում կատարելով ոստիկանությանը, հայտնում է Dawn-ը։

Նշվում է, որ կամրջի հարևանությամբ գտնվող ճանապարհի բարդ հատվածում վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն ընկել է գետը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։