Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում

Ամերիկյան Microsoft կորպորացիայի համակարգում խափանումներն ազդել են 74 երկրի և տարածքի վրա։ Այս մասին հայտնում է Downdetector-ը՝ ծառայություն, որը հետևում է հայտնի առցանց ռեսուրսների աշխատանքին։
Ըստ զեկույցի՝ Microsoft 365, Copilot, Teams և OneDrive ծառայությունների խափանումների մասին հաղորդումների թիվն աճել է ավելի քան 100 անգամ։ Բողոքներ են ստացվել նաև Xbox-ի, GitHub-ի և LinkedIn-ի վերաբերյալ (որոնք բոլորն էլ պատկանում են կորպորացիային), թեև այդ հաղորդումների քանակը զգալիորեն ավելի քիչ է եղել։ Բողոքների ընդհանուր թվի մոտավորապես 30%-ը ստացվել է Միացյալ Նահանգներից։
Նախօրեին երեկոյան Microsoft-ի մի շարք ծառայությունների աշխատանքում խափանումների պատճառով օգտատերերից բազմաթիվ բողոքներ են ստացվել։ Բողոքների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում։ 131 հազար մարդ հայտնել է Outlook-ի, 46 հազարը՝ Microsoft 365-ի, 5,8 հազարը՝ Copilot-ի, իսկ 4,5 հազարը՝ Microsoft Teams-ի աշխատանքի խափանումների մասին։
SBS News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի ունեցած խափանումների հետևանքով տուժել են Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը (AFP) և Ավստրալիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (ASIO): Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խափանումներն ազդել են Ավստրալիայի պետական գերատեսչությունների, դպրոցների և համալսարանների աշխատանքի վրա։ Պատճառված վնասի չափը դեռ հայտնի չէ։

«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
3112:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
3212:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
13112:01
«Հլը հիմարին նայի, եկել, տրոլեյբուսի վարորդի վրա է հարձակվում». միջադեպ՝ Երևանում (տեսանյութ)
9310:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10407:30
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
16000:48
«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան
16800:30
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան Դուբլինում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
25200:07