Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել

Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել
88
Այսօր, 14:37

Իռլանդիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան ուղղությամբ հավկիթներ են նետել, այս մասին հայտնել է Sky News-ի լրագրող Սթիվեն Մերֆին։ «Զելենսկու շարասյան մեքենաներից մեկը տեղ է հասել փոքր-ինչ կեղտոտված վիճակում»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում։

Առայժմ հայտնի չէ, թե ով և ինչ հանգամանքներում է ձվեր նետել մեքենայի վրա։