«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը վերսկսի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Դրա համար Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքներին՝ ներկա գտնվի նիստերին, խորհրդակցություններին և ֆորումներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ամենամյա խորհրդարանական ֆորումներին, որոնք անցկացվում են տարեկան երկու-երեք անգամ։ Այլ կերպ ասած՝ պետք է ցույց տա, որ ակտիվ մասնակից է»,- ասել է Ջաբարովը՝ aif.ru-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժություններին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի հիման վրա կասեցնել քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու Հայաստանի իրավունքը, ինչպես նաև զրկել նրան կազմակերպությունում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
5516:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
5016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
8615:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
12015:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
6715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8313:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9212:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
10112:06