Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ

«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
95
Այսօր, 16:31

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ վաղը երկրում նախատեսված է շուրջ 50-60 բողոքի ակցիա անցկացնել։

Նախարարը մտահոգություն է հայտնել նաև, որ շաբաթ օրը կայանալիք բողոքի ակցիաներին չեն մասնակցի արհմիությունները, որոնք ավելի լավ են պատրաստված ցույցեր կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ ակցիաների մեծ մասը կկազմակերպվի ուսանողների կողմից։

Բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։

Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային ցույցն էր։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։ Ֆրանսիայի իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։