Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ՝ Ֆրանսիայում․ ձերբակալվել է 121 մարդ

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ՝ Ֆրանսիայում․ ձերբակալվել է 121 մարդ
75
Այսօր, 22:54

Ֆրանսիայում կյանքի թանկացման և իշխանությունների գործողությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերը մի շարք քաղաքներում ավարտվել են բախումներով։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, Բորդոյում ակցիաների մասնակիցներն այրել են աղբամանները և դրանք օգտագործել որպես բարիկադներ, Լիոնում հարձակման է ենթարկվել BFMTV հեռուստաալիքի նկարահանող խումբը։

Ընդհանուր առմամբ, ՆԳՆ տվյալներով, ամբողջ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է 106 հազար մարդ, որոնցից 24 հազարը՝ Փարիզում։

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ երկրում ձերբակալվել է 121 մարդ։