Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու

Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
85
Այսօր, 20:43

Հորդանանի դատարանը եկեղեցում տեղի ունեցած նախճիրի համար կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել երեք տղամարդու։

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 34-ը։ Բոլորը մասնակցում էին քրիստոնեական հուղարկավորության Քարաք նահանգի հույն ուղղափառ եկեղեցում, որտեղ գտնվում է նշանակալի քրիստոնեական համայնք։

Հորդանանի զինված ուժերը կիրակի օրը հայտարարեցին, որ հարձակվողները մեղավոր են ճանաչվել «ահաբեկչական գործողություններ» կատարելու, ինչպես նաև զենք պահելու, «ահաբեկչական կազմակերպության համար քարոզչություն» և «ահաբեկչական գործողություններ կատարելու դավադրության» համար։

Երեք հորդանանցիները՝ երկու եղբայր և նրանց փեսան, փախել էին հարձակման վայրից և ձերբակալվել երեք օր անց։ Նրանց ինքնությունը չի հրապարակվել։

Մնում է անհասկանալի, թե ինչու են հարձակվողները հենց այս եկեղեցին ընտրել՝ որպես իրենց թիրախ։

Հարձակումից կարճ ժամանակ անց Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը սոցիալական ցանցերում գրել է. «Քարաքի վրա ահաբեկչական հարձակումը կարժանանա հնարավոր ամենախիստ պատասխանին: Նրանք, ովքեր մոլորության մեջ են՝ մտածելով, որ կարող են իրենց գնդակներով բաժանել հորդանանցիներին, ոչ մի շանս չունեն մեր միասնության առջև»: