«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը

Նոյեմբերի 20-ին Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հնագույն Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որը հունական հանրությանը կներկայացնի Հայաստանի բազմադարյա պատմությունն ու մշակութային ժառանգությունը։
Ցուցահանդեսը կազմակերպվում է Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ և կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։
Ցուցադրության հիմքում Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված շուրջ 200 հնագիտական նմուշներ են։ Դրանք կներկայացնեն Հայաստանի պատմությունը՝ նախապատմական ժամանակաշրջանից մինչև մ.թ. IV դարը։
Առանձնահատուկ տեղ է հատկացվելու Ուրարտուի քաղաքակրթությանը, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային կապերին Մերձավոր Արևելքի, Կիպրոսի, Կրետեի և Էգեյան աշխարհի հետ։
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել Հայաստանի հնագույն քաղաքակրթության տեղն ու նշանակությունը տարածաշրջանի պատմության մեջ՝ ներկայացնելով նաև տարբեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված մշակութային փոխազդեցությունները։
Նախագիծն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։

«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
222Երեկ, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
30913.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
33513.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
93512.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
47011.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
63010.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
59109.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
51509.11.2026, 22:48