Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ժողովրդական նկարիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված «Մտորումներ» խորագրով հետահայաց ցուցահանդեսը։
Ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի տարբեր տարիների ստեղծագործությունները՝ ներկայացնելով նրա գեղարվեստական որոնումները, ոճական փոփոխություններն ու նյութի հետ փորձարարական աշխատանքները։
Երեք ցուցասրահներում ներկայացված են քանդակներ, գրաֆիկական և կերամիկական աշխատանքներ, մանր պլաստիկա ու մետաղալարե հորինվածքներ։ Առանձին տեղ են զբաղեցնում մոնումենտալ քանդակագործության նմուշները, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի և Հովհաննես Այվազովսկու հուշարձանների հեղինակային լուծումները։
Ցուցահանդեսի առանցքում մարդու կերպարն է՝ իր հույզերով, ներքին հակասություններով և հոգևոր ապրումներով։ 


«Մտորումներ» ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեկտեղված դիտելու արվեստագետի բազմաժանր ստեղծագործությունը և բացահայտելու նրա գեղարվեստական մտածողության առանձնահատկությունները։





Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
23Երեկ, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
85Երեկ, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
23414.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
32313.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
34813.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
95612.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
47611.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
63610.11.2026, 00:30