Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Առաջին հարցը, որ պետք է քննարկենք, Երևանում երթևեկող ավտոմեքենաների քանակային սահմանափակումն է»․ Տիգրան Ավինյան

«Առաջին հարցը, որ պետք է քննարկենք, Երևանում երթևեկող ավտոմեքենաների քանակային սահմանափակումն է»․ Տիգրան Ավինյան
34
Այսօր, 10:36

«Խցանումների խնդիրը գնալով ծանրանում է, որովհետև ունենք մի քանի շերտանի խնդիրներ։ Առաջին, Երևանում մարդատար ավտոմեքենաների քանակն աճում է՝ տարին տարվա վրա, չկան սահմանափակումներ, չկան սահմանափակումներ հին տարեթվի ավտոմեքենաների համար, չկան սահմանափակումներ ավտոմեքենաների համար, որոնց արտանետումները վախենալու աստիճանի են»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով․ «Առաջին հարցը, որ պետք է քննարկենք, Երևանում երթևեկող ավտոմեքենաների բուն քանակային սահմանափակումն է, որովհետև էս քանակի ավտոմեքենաները բոլորիս սահմանափակել են։ Երկրորդը, ավտոմեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է»։

Ավինյանն ասաց, որ տարբեր թեզեր են պտտվում քաղաքում երթևեկության խնդիրների վերաբերյալ ու պետք է անդրադառնալ դրանց․ «Երբ մենք չենք անդրադառնում, անդրադառնում են շատ տաբեր մարդիկ, ովքեր իրապես ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ երևանյան խցանումների մասին էր խոսել ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը։

«Առաջին հարցը, որ պետք է քննարկենք, Երևանում երթևեկող ավտոմեքենաների քանակային սահմանափակումն է»․ Տիգրան Ավինյան