«ԱՄՆ-ում ավելի քան 17 000 չվերթ է չեղարկվել»․ #Bloomberg

ԱՄՆ-ում չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 17 000-ը։ Սա վերջին 35 տարվա ընթացքում երկրում տեխնիկական խնդիրների պատճառով ավիացիոն համակարգի ամենախոշոր խափանումն է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Flighty և Cirium ծառայությունների տվյալներին։
Չեղարկված չվերթների քանակով սա ամենախոշորն է՝ 2022 թվականի ձմեռային տոների ընթացքում տեղի ունեցած խափանումից ի վեր, երբ ամերիկյան «Southwest Airlines» ավիաընկերությունում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է ավելի քան 16 900 չվերթ։
Գործակալությունը նշում է, որ տեխնիկական խափանումն ամենաշատն ազդել է American Airlines ավիաընկերության վրա, որն ուրբաթ օրվանից ի վեր չեղարկել է ավելի քան 5,3 հազար չվերթ։
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավելի քան չորս ժամով դադարեցրել էր բոլոր մեկնումները երկրի տարածքում՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանման պատճառով։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին խափանումը բացատրել է օդային երթևեկության կառավարման «չափազանց հնացած» համակարգով, որի երթուղիչները չեն կարողացել դիմանալ գերբեռնվածությանը։

Մերձավոր Արևելք է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը
15612:13
«Մենակ մեր ուսերին չպետք է լինի․ ժամանակն է եկել պետության աջակցության»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8112:00
«Դառել եք անասուն, ամո՛թ ա»․ միջադեպ՝ «Դինո վազք»-ի ժամանակ (տեսանյութ)
8111:36
«Տեսեք՝ Էջմիածնում ինչ «հոյակապ» ասֆալտ են արել»․ Արմեն Ալեքսանյան (տեսանյութ)
8711:12
«Արդյոք շենքերն ու շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են ենթևեկության վրա․ ո՛չ»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7810:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
8109:36
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
8309:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
9107:24