Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Wildberries-ի գլխավոր տնօրենի նկատմամբ

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Wildberries-ի գլխավոր տնօրենի նկատմամբ
51
Այսօր, 15:43

ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները համաձայնել են ցանկում ավելացնել 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավեր։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

Պատժամիջոցներ կկիրառվեն նաև Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Կիմի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի նկատմամբ։

Խոսքն այս դեպքում պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին չէ, այլ սահմանափակումների ցանկի արտահերթ թարմացման։ Ակնկալվում է, որ 22-րդ փաթեթը կընդունվի մինչև Ամանոր։