Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
85
Այսօր, 09:43

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է, որ մտադիր է ժամկետից շուտ լքել պաշտոնը՝ երկաթուղու շինարարության հետ կապված կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Խուրելսուխը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ մտադիր է վերականգնել իր հեղինակությունը։ Մոնղոլական Record պարբերականի տեղեկություններով՝ նախագահը համաձայնել է ընդդիմության պահանջին՝ հրաժարական տալ՝ անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով։

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն ավելի վաղ պահանջել էր հետաքննել Թավան Թոլգոյ–Գաշունսուխայթ երկաթուղու շինարարության ընթացքում հնարավոր խախտումները։ Խոսքը ենթադրաբար 110 միլիոն դոլարի կաշառքի մասին է։ Հակառակ դեպքում ընդդիմությունը սպառնացել էր նախաձեռնել նախագահի պաշտոնանկության գործընթաց։ Նոյեմբերի 9-ին Մոնղոլիայի հակակոռուպցիոն գործակալությունը հայտնել էր, որ ենթադրյալ գումարի փոխանցման վերաբերյալ ապացույցներ չի հայտնաբերել։

Երկրի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի խորհրդարանը։ Ուխնաագիյն Խուրելսուխը Մոնղոլիան ղեկավարում է 2021 թվականի հունիսից։ Նրա վեցամյա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2027 թվականին։