Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել

Կիբերհանցագործներն ամբողջ աշխարհում 178 կազմակերպությունների կայքերում վնասակար կոդ են ներդրել, այդ թվում՝ Zoom-ի, HSBC-ի, CNN-ի և IKEA-ի։ Վնասակար սկրիպտները հնարավորություն են տվել գողանալ բանկային քարտերի տվյալները, փոխարինել կրիպտոարժույթի դրամապանակների հասցեները և փորձել վարակել Apple-ի սարքերը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, հաքերներն իրենց հարձակման համար օգտագործել են Optimizely հարթակը, որը նախատեսված է կայքերի աշխատանքի օպտիմալացման համար։ Դրա միջոցով նրանք կարողացել են ներդնել վնասակար JavaScript կոդ, որն աշխատել է կոտրված կայքեր այցելող օգտատերերի սարքերում։
Կիբերանվտանգության հետազոտող Սքոթ Հելմի տվյալներով՝ հարձակումը թիրախավորել է տարբեր ոլորտների 178 կազմակերպությունների կայքեր։ Դրանց թվում են Zoom-ի, HSBC-ի, Equifax-ի, CNN-ի, Salesforce-ի և IKEA-ի կայքերը։
Վնասակար ծրագրային կոդը փորձել է կրիպտոարժույթով վճարումներ ստացողների հասցեները փոխարինել հաքերների դրամապանակի հասցեով, գողանալ բանկային քարտերի համարները՝ դրանք մուտքագրելու պահին, ինչպես նաև ձեռք բերել cookie ֆայլեր և էկրանապատկերներ։ Բացի այդ, կոդը պարունակել է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի խոցելիություններն օգտագործելու գործիքներ։
Կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած Hudson Rock ընկերությունը նույնպես հայտնաբերել է տուժած կազմակերպությունների կայքերի միջոցով վնասակար կոդի տարածման ապացույցներ։
Միևնույն ժամանակ, Reuters-ին չի հաջողվել պարզել, թե որքանով են հաքերներին հաջողվել իրականացնել իրենց մտադրությունները և քանի օգտատեր կարող էր տուժել։ Վնասակար կոդի ներդրումն ինքնին դեռ չի նշանակում, որ տվյալների գողության թվարկված բոլոր մեթոդները հաջողությամբ կիրառվել են։
Salesforce-ը հաստատել է, որ հետաքննում է Optimizely-ի սկրիպտներում կատարված չարտոնված փոփոխությունները։ Որպես կանխարգելիչ միջոց՝ ընկերությունն անջատել է դրանք։

Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
5914:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
6713:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
7412:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
9709:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11707:06
«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
15801:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
16000:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
363Երեկ, 23:55