Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
71
Այսօր, 13:25

Գիշերը Ռումինիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացել են նաև հարևան Մոլդովայի և Ուկրաինայի բնակիչները։ Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային գիտահետազոտական ինստիտուտը (INCDFP)։

Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:48:55-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Վրանչայի սեյսմիկ գոտում։ Սկզբում երկրաշարժի օջախի խորությունը գնահատվել է 107,1 կմ, սակայն հետագայում սեյսմոլոգները նշել են 120,8 կմ։ Էպիկենտրոնը գտնվել է Ֆոկշան քաղաքից մոտ 48 կմ հարավ, Բուզեուից՝ 61 կմ հարավ, իսկ Բրաշովից՝ 74 կմ արևելք։

Ռումինիայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ։