Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Պուտինը հզոր հակահարված է տվել Ռուսաստանը մեկուսացնելու` Արևմուտքի փորձերին. #Bloomberg

Պուտինը հզոր հակահարված է տվել Ռուսաստանը մեկուսացնելու` Արևմուտքի փորձերին. #Bloomberg
53
Այսօր, 23:07

Չինաստանի Շենչժեն քաղաքում ընթացող ԱԽՏՀ (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության) գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին ինը տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է առաջնորդների համատեղ լուսանկարում։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։ Նա կենտրոնական տեղ է զբաղեցրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողքին, որից ռուս առաջնորդին բաժանում էր միայն Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանը։
Ինչպես նշում է գործակալությունը, այս լուսանկարը դարձել է հզոր հակահարված Ռուսաստանը միջազգային մեկուսացման ենթարկելու՝ արևմտյան երկրների ջանքերին։
Պարբերականն ընդգծում է, որ արարողակարգային լուսանկարներն ավանդաբար կոչված են՝ ցուցադրելու համաշխարհային առաջնորդների միասնությունը, սակայն, կախված մասնակիցների դասավորվածությունից, հաճախ արտացոլում են նաև աշխարհաքաղաքական լարվածությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վզգլյադ» թերթը, չորեքշաբթի օրը՝ ԱԽՏՀ առաջնորդների պատվին տրված հանդիսավոր ընդունելության ժամանակ, Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը նստել են Սի Ծինփինի և նրա տիկնոջ երկու կողմերում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններից անհավանական ակնկալիքներ չկան։