Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Եվրոհանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի նոր վարկ

Եվրոհանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի նոր վարկ
115
Այսօր, 00:55

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Կիևի համար 2027 թվականի ֆինանսավորման ծրագիրը: 45 միլիարդ եվրոյից մոտավորապես 20 միլիարդ եվրոն նախատեսված է ֆինանսական օգնության համար, իսկ ևս 25 միլիարդ եվրոն՝ զենքի, այդ թվում՝ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար։

Վարկն առաջարկվում է մարել ռուսական փոխհատուցումների միջոցով: Եթե Մոսկվան հրաժարվի վճարել, ԵՄ-ն կկարողանա օգտագործել սառեցված ռուսական ակտիվները: Ուկրաինան ստիպված չի լինի մարել միջոցները իր սեփական բյուջեից։

Փաթեթը կլրացնի նախկինում համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի վարկը: Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան դեմ են արտահայտվել առաջարկվող ծրագրին։